Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հսկայական Ամերիկայում ընտրապայքարի էր դուրս եկել երկու կուսակցություն

Հսկայական Ամերիկայում ընտրապայքարի էր դուրս եկել երկու կուսակցություն
07.11.2024 | 15:07

ԱՄՆ-ի ընտրություններին հետևեցի մեծագույն խանդով։ Համեմատականի իմ նժարը, որն ազգային արժանապատվությանս ցուցիչն է, կանգնեց զրոյի վրա։

Հսկայական Ամերիկայում ընտրապայքարի էր դուրս եկել երկու կուսակցություն։ Այդ երկիրը գիտի արժևորել կառավարման իր ներքին պոտենցիալը, ունի ազգային գաղափարախոսություն, տարիքային ոչ առաջնային խնդիր, կարևորագույն պահին դիտակետից չի վրիպում։

Մերն իսկապես ուրիշ է, պայքարն էլ` մրցավազքային։

Մի փոքր երկիր ենք, և այսքա՞ն կուսակցություններ, մեկը մեկից տարբեր ու հավակնոտ, իրար չհանդուրժող, բազմակարծիք։

Չէ՛, ես քաղաքականության հարցում անուղղելի խանդոտ եմ։

Ինչու՞ մեր ազգային արագընթացի սայլը միայն երեք անիվ ունի, իսկ բարձունքը քարքարոտ է և դժվարընթաց։ Ամեն մի կառապան իր էգոյի, փառաբանվածի, շահի վստահությամբ է ճամփա ընկնում, ակնհայտ է, որ մենք նահանջներով ենք առաջ գնում ու տեղ չենք հասնում։

ՈՒ՞ր է այն անձնազոհ հայրենանվերը, ով պիտի իր ուսը դարձնի մեր սայլի չորրորդ անիվը։

Մի՞թե արդեն չկա, հայե՛ր:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5803

Մեկնաբանություններ

By5T9iBsmOuf9UOc89eK4LW9.jpg" alt='Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին' title='Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին' width='220' height='163' />
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ
Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ